«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ո՞րը պետք է լինի Բաքու մեկնելու պայմանը

Ո՞րը պետք է լինի Բաքու մեկնելու պայմանը
22.07.2024 | 10:38

«Ադրբեջանն առաջարկել է հայկական կողմին, որպես ժամանակավոր մոտեցում, համաձայնեցնել այն հիմնական սկզբունքները, որոնք հիմք կհանդիսանան երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հասկացնելով, որ խաղաղության ամբողջական պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը:

Բաքվի պահանջներին երեկ հանգամանալից անդրադարձել եմ, հիմա, թերևս, պետք է քննարկել այլ հարց, որը բխում է Բաքվի նոր նախաձեռնությունից:

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին:

Ըստ ամենայնի, Ադրբեջանը Փաշինյանին առաջարկելու է ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ ստորագրել հենց Բաքվում:

Իմիջային տեսակետից սա շատ կարևոր քայլ է Բաքվի համար, միևնույն ժամանակ, բավականին ստորացուցիչ ակտ՝ Հայաստանի համար:

Մյուս կողմից, հենց Փաշինյանն է իրեն դրել նման թակարդի մեջ՝ անցած դեկտեմբերից համաձայնելով ուղղակի բանակցություններին:

Ստեղծված իրավիճակում, կարծում եմ՝ Փաշինյանը պետք է դիվանագիտական ճկունություն ցուցաբերի և Բաքու մեկնի պայմանով՝ եթե նրա հետ Երևան վերադառնան բոլոր հայ ռազմագերիները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3952

Մեկնաբանություններ